Սիրվարդ Մարտիրոսյան
Ողջույն, Ես Սիրվարդն եմ՝
Միասին աշխատանքի ընթացքում ծանոթանալու ենք ձայնային առանձնահատկությունների
երգչական տեխնիկաների և դրանց ճիշտ տիրապետման նրբությունների հետ:
Ուսումնասիրելու ենք տարբեր ոճեր:
Միասին բացահայտելու ենք ձեր ձայնի յուրահատկությունները և աշխատանքի արդյունքում
համարձակ քայլելու ենք ձեր երազանքին ընդառաջ:
Ուսումնասիրելու ենք տարբեր ոճեր:
2007-2014 թթ. սովորել եմ Արարատի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի
դաշնամուրային բաժնում:
2014-2017 թթ. կրթությունս շարունակել եմ Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան
երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում` պրոֆեսոր,արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ
վաստակավոր մանկավարժ Սերգեյ Քեչեկի դասարանում:
2017-2021 թթ. սովորել և ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական
երգեցողության բաժնի բակալավրը գերազանցության կարմիր դիպլոմով:
2020-2023 թթ. Երևանի Ղազարոս Սարյանի անվան օպերային դպրոցում:
2021-2023 թթ. սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության
բաժնի մագիստրատուրայում։
Ավարտել եմ գերազանցության կարմիր դիպլոմով:
Միացի՛ր առաջին ԱՆՎՃԱՐ դասին ինձ հետ միասին։
