Սաունդ Լաբ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում առաջին երաժշտական դպրոցը իր բացառիկ կոնցեպտով՝ «Սաունդ Լաբ»-ը.
Դպրոցը իր գործունեությունը ծավալում է ք.Երևան, Բաղրամյան 45 և Թումանյան 1 հասցեներում: «Սաունդ Լաբ» երաժշտական դպրոցը առանձնանում է իր նորագույն դիզայնով, տեխնիկայով և բարձրակարգ մասնագետներով, ովքեր կօգնեն Ձեզ և/կամ Ձեր փոքրիկներին ծանոթանալ երաժշտական աշխարհի հետ, ձեռք բերել նոր մասնագիտություն, հանգստանալ առօրյա հոգսերից և ամենակարևորը՝ սովորել նորը և դրականը:
Դպրոցի դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր ժամանակակից ուսումնական ծրագրերի միջոցով սաներին տրամադրում են որակով, նորարար և հնարավորություններով լի երաժշտական կրթություն:
Ինչու՞ ընտրել մեզ
Մենք դասավանդում ենք հետևյալ դասընթացները՝ տալով Ձեզ ընտրության մեծ հնարավորություն՝
- Ակուստիկ, բաս, էլեկտրո, դասական կիթար /խմբային և անհատական դասընթաց
- ժողովրդական, Էստրադային, ջազ, դասական վոկալ /հինգ տարեկանից սկսած
- Հարվածային գործիքներ (Բառաբան) /խմբային և անհատական դաընթաց
- Դաշնամուր /անհատական դասընթաց
- Դհոլ / խմբային և անհատական դասընթաց
- Ջութակ /խմբային և անհատական դասընթաց
- Դարբուկա, կոնգա, հենգդրում /խմբային և անհատական դասընթաց
- Դիջեինգ /16 տարեկանից սկսած
- Քանոն / խմբային և անհատական դասընթաց
- Երաժշտական պրոդյուսինգ / խմբային և անհատական դասընթաց
- Թավջութակ / խմբային և անհատական դասընթաց
- Սաքսաֆոն / անհատական դասընթաց
- Դերասանի վարպետություն /խմբային և անհատական (ԵԹԿՊԻ ընդունելության համար) դասընթաց
- Ձեր ընտրության հնարավորությունը այսքանով չի սահմանափակվում, մենք առաջարկում ենք ավելի քան 20 մասնագիտություն /պարզապես կապ հաստատիր մեզ հետ ավելին իմանալու համար Դպրոցը ուսումնական փուլերի ընթացքում հնարավորություն է տալիս`
- Անվճար ձայնագրությունների
- Ալբոմի և սկավառակի թողարկման
- Մասնակցություն մի շարք տեղական, եվրոպական և միջազգային մրցույթներում
Իմացիր որ`
- Ընդունելությունը մեզ մոտ սկսվում է հինգ տարեկանից
- Մեր դռները բաց են, թե՛ մեծերի, և թե՛ փոքրերի համար
- Մենք տալիս ենք Ձեզ առցանց /online/ և առկա ուսուցման հնարավորություն
- Մենք ունենք և՜ օնլայն, և՜ օֆլայն դասընթացներ
- Մեր օնլայն դասընթացները իրականացվում են դպրոցի կողմից ՀԱՏՈՒԿ մշակված ծրագրով, որը ապահովում է լավ և որակյալ արդյունք
- Օնլայն դասընթացները իրականացվում են աշխարհի տարբեր կետերից՝ Ձեզ հարմար օրը և ժամին
- Մեր օնլայն դասընթացներին միացել են արդեն ավելի քան 10 երկրներից
