Արման Մանուկյան​

Ողջույն, ես՝ Արմանն եմ

  Ինչպես հայտնի է հարվածային գործիքները համարվում են աշխարհում հնագույնը և դարերի ընթացքում տարբեր ազգեր հորինել և ստացել են իրենց ուրույն ազգային ռիթմիկ պատկերները։

Միասին սովորելու և ծանոթանալու ենք զանազան ոճերի, ռիթմերի, միասին բացահայտելու և զարգացնելու ենք մեր ռիթմիկ վերարտադրողականությունը, ինչպես նաև բացահայտելու ենք հարվածների միջոցով երաժշտություն ստանալու գաղտնիքը։

Այսօր աշխարհում գրեթե չկա մի վայր` որտեղ թմբուկները չունենան պահանջարկ։ Այնպես որ ամեն ինչ կախված է մեզնից։

Ինքս երաժշտական առաջին քայլերս արել եմ Նոր նորքի Հայորդաց տանը 12 տարեկանում, այնուհետև ևս մի քանի այլ երաժշտական դպրոցներում։ Առիթ եմ ունեցել մասնակցել զանազան երաժշտական փառատոնների և համերգային ծրագրերի` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետագա ուսումս շարունակել եմ մասնավոր` Երևան քաղաքի լավագույն մասնագետների մոտ։ Բացի երաժշտականից ունեմ նաև տնտեսագիտական բարձրագույն կրթություն։
Թերևս երաժշտությունը ինձ համար հոգու արվեստ է, պետք է միշտ ունենալ նպատակ։ Կարևորը երբեք չթերագնահատել և չգերագնահատել ինքդ քեզ, այլ վստահ գնալ առաջ։

Գրանցվի՛ր առաջին ԱՆՎՃԱՐ դասին և սկսիր ինձ հետ միասին։

Սիրով կսպասենք ձեզ։

ՄԻԱՑԻ ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ