Նարինե Չարչյան

Ողջույն, Ես՝ Նարինեն եմ

Sound Lab – ի մանկավարժ-երաժիշտը
Մեր դասընթացների շնորհիվ ավելի մոտիկից կծանոթանանք գործիքին և երաժշտությանը,կբացահայտենք և
կտիրապետենք երաժշտության բոլոր գաղտնիքներին, կուսումնասիրենք տարբեր ժամանակների
կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները։ Ինտերակտիվ, հետաքրքիր, նոր մեթոդիկայով մշակված
դասերը և գրագետ մոտեցումը թույլ կտան ձեզ յուրովի բացահայտել և ներկայացնել երաժշտությունը։

 2008թ․ ընդունվել եմ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին և ավարտել 2015թ․-ին։ 7 Տարիների
ընթացքում մասնակցել եմ վիկտորինայի և մաստեր-կլասսների, որոնք տեղի են ունեցել Իջևանում և
Դիլիջանում։
 2017թ․-ին ընդունվել եմ Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի
՝<<Երաժշտական կրթություն>> բաժին և ավարտել 2021թ․-ին։
2020թ․-ին մասնակցել եմ Էդգար Գյանջումյանի դասընթացներին և՛ առկա, և՛ օնլայն ձևաչափով։
2021թ․-ին Մասնակցել եմ օնլայն մաստեր-կլասսի ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող <<Stage
Music Centre>> երաժշտական դպրոցում։
Աշխատել եմ աշակերտների հետ, ովքեր դիմել են և ցանկություն հայտնել սովորելու դաշնամուր
նվագել թե՛ 0-ից, թե՛ սիրողական մակարդակի։

Միացի՛ր քո առաջին ԱՆՎՃԱՐ դասին ինձ հետ։ Արի՛ երազանքներդ դարձնենք իրականություն։

ՄԻԱՑԻ ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ