Ջութակը չի նվագում, այն խոսում է, լալիս ու ծիծաղում քո ձեռքերում
Բարև, ես Անուշն եմ։
Ընդունված է ասել, որ ջութակը ամենաբարդ գործիքներից է։ Ես չեմ ժխտի դա, բայց կասեմ նաև, որ այն ամենահոգեհարազատն է։ Ջութակը պահանջում է համբերություն, բայց փոխարենը տալիս է էմոցիաներն արտահայտելու անսահման հնարավորություն։
Իմ մոտեցումը հիմնված է սիրո և կարգապահության վրա։ Մենք մանրակրկիտ կաշխատենք ձեռքերի ճիշտ դիրքի վրա, որպեսզի հնչյունը լինի մաքուր և թավշյա։ Սկսնակների հետ մենք անցնում ենք հետաքրքիր ճանապարհ՝ առաջին «ճռռոցներից» մինչև մեղեդային կատարումներ։ Ես կօգնեմ քեզ ընկերանալ այս նրբագեղ գործիքի հետ և բացահայտել դասական երաժշտության (և ոչ միայն) գեղեցկությունը։
