Մեր լեռների զարկերակը՝ քո մատների ծայրին։ Զգա՛ ազգայինի ուժը
Բարև, ես Էդգարն եմ։
Դհոլը հայկական ինքնության անբաժան մասն է, բայց այսօր այն նաև ժամանակակից երաժշտության կարևոր էլեմենտ է։ Ես իմ առջև նպատակ եմ դրել պահպանել ավանդականը՝ համադրելով այն նորարարական մոտեցումների հետ։
Իմ դասընթացը ներառում է ձեռքի ճիշտ դիրքավորում, բարդ զարկերի (տրիոլներ, կոտրած ռիթմեր) ուսուցում և իմպրովիզացիա։ Դու կսովորես լինել ցանկացած խնջույքի կենտրոնում, նվագակցել այլ գործիքների և, ամենակարևորը, վայելել հայկական ռիթմի էներգիան։ Արի՛ միասին թնդացնենք։
