Sound Lab-ը Երևանյան Մետրոպոլիտենում
Ողջույն, սիրելի ընթերցող:
Այս անգամ ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել մեր կողմից իրականացված մի հետաքրքիր ֆլեշմոբով, որը տեղի ունեցավ Երևան քաղաքի միանգամից մի քանի կայարաններում:
Մարտի 13-ին, 2024 թվականի՝ Երևանի Մետրոպոլիտենի 43-րդ ամյակի կապակցությամբ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Երևանի մետրոպոլիտենի այցելուների համար կազմակերպել էր անակնկալ ֆլեշմոբ-համերգայւն ծրագիր:
Մետրոյի կառամատույցում կենդանի կատարմամբ հնչել են ջութակի, քանոնի, կիթառի, թմբուկի հնչյունները:
Այստեղ նույնպես Սաունդ Լաբ երաժշտական դպրոցը փայլեց իր պրոֆեսիոնալ դասախոսական և ղեկավար կազմի հետ։
Մետրոպոլիտենի յուրաքանչյուր այցելու ուներ հիանալի հնարավորություն մի քանի րոպե կանգ առնել և լսել հայտնի ու իրենց ծանոթ երաժշտական կատարումները մեր անձնակազմի շնորհիվ։
Ընտրված էր հետաքրքիր երաժշտական ծրագիր ինչն էլ ավելի ոգևորեց անցորդներին։
Սաունդ Լաբ-ին այս անգամ նույնպես հաջողվեց ջերմացնել անցորդների սրտերը՝ լցնելով նրանց առօրյան երաժշտությամբ և դրական լիցքերով։
Իսկ Դուք շարունակեք կարդալ մեր բլոգը։ Մեզ հետ հետաքրքիր է))