Ֆրանսիայից դեպի Sound Lab երաժշտական դպրոց

Ողջույն, սիրելի ընթերցող։

Այս անգամ ուզում ենք կիսվել Ձեզ հետ մի հետաքրքիր և բովանդակալից օրով, որը ունեցանք մեր ոչ պակաս հետաքրքիր և դրական, փոքրիկ հյուրերի հետ՝ Ֆրանսիայից։

Վերջերս, շատ գեղեցիկ հանդիպման արդյունքում՝ Sound Lab երաժշտական դպրոցի մասնագիտացված ձայնագրման ստուդիայում ունեցանք բոլորիս կողմից հայտնի և սիրված  “Կիլիկիա” երգի ձայնագրությունը։

Կատարումը հնչեց Ֆրանսիայի ՝ Սրբ․ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի սաների կողմից։ Նրանք եկել էին Հայաստան ՝ ճանաչելու իրենց արմատներն ու մշակույթը։ Ծանոթանալու իրենց հայրենիքին և նոր ու գեղեցիկ փորձառություններ ձեռք բերելու։

Մենք ուրախ և հպարտ ենք, որ Sound Lab երաժշտական դպրոցը, նրանց ժամանման այդ մի քանի օրերի ընթացքում կարողացավ դառնալ հետաքրքիր ճանապարհորդության մի մեծ մաս և նվիրել Ֆրանսիաբնակ հայ մանուկներին այդքան դրական և լավ լիցքեր։

Օրեր անց, երբ ձայնագրությունը արդեն պատրաստ էր, երեխաները կատարեցին այն, որպես անակնկալ իրենց ծնողների համար։

Բոլորը չափից դուրս հուզված էին և գոհ, այդ թվում նաև մենք ՝  Sound Lab երաժշտական դպրոցի ողջ անձնակազմը։

Իսկ մենք կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը, սիրելի մանուկներ:
Մեծ հոգատարությամբ և նվիրումով Ձեր ՝ Sound Lab: