Երաժշտական գրագիտությունը՝ բանալի դեպի մեծ արվեստ
Ողջույն, ես Նարինեն եմ։
Դաշնամուրը հրաշալի հիմք է ցանկացած երաժշտի համար։ Իմ նպատակն է տալ քեզ այնպիսի գիտելիքներ, որոնք կմնան քեզ հետ ամբողջ կյանքում։ Մենք չենք սովորում զուտ «անգիր անել» ստեղները, մենք սովորում ենք կարդալ և հասկանալ երաժշտությունը։
Իմ դասերին տիրում է ջերմ և անմիջական մթնոլորտ։ Մենք կսովորենք նվագել երկու ձեռքով, զարգացնել լսողությունը և կատարել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճույք են պատճառում հենց քեզ։ Եթե ուզում ես ունենալ դասական կրթության որակ ՝ ես սպասում եմ քեզ։