Sound Lab և IWAY
Ողջույն, սիրելի ընթերցող:
Ցանկանում ենք Ձեզ պատմել մեր բլոգի շրջանակներում, Sound Lab-ի հերթական հաջողված և երաժշտական համագործակցության մասին, որն այս անգամ IWAY-ի հետ էր։ Նախ մի փոքր պատմենք Ձեզ այս հիանալի և դրական ասոցիացիայի մասին։
IWAY-ը՝ Երևանի կանանց միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է 2012 թվականին։ Ասոցիացիայի անդամները կամավոր կանայք են՝ անկախ տարիքից և ազգությունից, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: IWAY-ի առաքելությունն է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա զարգացման ծրագրերի միջոցով: Ծրագրերը հիմնականում ուղղված են հեռավոր և սահմանամերձ գյուղերի կանանց և երեխաներին: IWAY-ի դրամահավաքի ամենամեծ իրադարձությունը բարեգործական ամենամյա Christmas Bazaar-ներն են: Այս միջոցառման ընթացքում հավաքագրված միջոցները օգտագործվում են բացառապես IWAY-ի կողմից հաստատված բարեգործական ծրագրերի ֆինանսավորման համար: Ցուցահանդեսին մասնակցում են՝ տարբեր երկրների դեսպանատներ, պատվիրակություններ, լավագույն արտադրողները, հայկական մի շարք ընկերություններ։ Այցելում են հյուրեր՝ դեսպաններ, գործարարներ, մենթորներ և բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լցվել ամանորյա շնչով։
Եվ որքան հաճելի էր մեզ համար սկսել համագործակցությունը IWAY-ի հետ։ 2023թ-ի, Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ IWAY-ի կողմից կազմակերպված ամենամյա Christmas Charity Bazaar-ը։ Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Holiday Inn Yerevan հյուրանոցում։ Այս տարվա միջոցառման ողջ երաժշտական ձևավորումը վստահված էր հենց մեզ՝ Sound Lab երաժշտական դպրոցին։ Միջոցառմանը մասնակցում էին մեր դասախոսները և մեր լավագույն սաները՝ քանի որ մենք կարևորում ենք և աջակցում ենք մեր յուրաքանչյուր սանի առաջին քայլերին։ Միջոցառումը անցավ հիանալի մթնոլորտում, ժպիտներով լի մարդկանց ներկայությամբ և դրական տպավորություններով։
Մենք ուրախ և հպարտ ենք, քանի որ մեզ հաջողվեց պարգևել և փոխանցել բոլորին բարձր տրամադրություն և երաժշտությամբ ողողված մի ամբողջ օր։ Համոզված ենք, որ մեր այս առաջին համագործակցությունը IWAY-ի հետ կունենա շարունակական բնույթ և միասին դեռ շա՜տ սրտեր ենք ջերմացնելու։ Իսկ Դուք շարունակեք կարդալ մեր բլոգը։ Մեզ հետ հետաքրքիր է))


