Ձայնը քո ամենահզոր գործիքն է, իսկ ճիշտ տեխնիկան՝ դրա ազատությունը
Ողջույն, ես Տատյանան եմ։
Որպես օպերային երգչուհի, ես անցել եմ ձայնի մշակման ամենաբարդ դպրոցը և պատրաստ եմ այդ գիտելիքները փոխանցել քեզ՝ մատչելի և ժամանակակից մեթոդներով։ Շատերը կարծում են, թե օպերային տեխնիկան միայն դասականի համար է, բայց իրականում դա առողջ երգեցողության հիմքն է։
Իմ դասերին մենք կառուցում ենք ձայնային ամուր «հենարան»։ Ես կսովորեցնեմ քեզ շնչել այնպես, որ երբեք չհոգնես, ընդլայնել դիապազոնդ և կառավարել ձայնդ ամենանուրբ պիանոյից մինչև հզոր ֆորտե։ Մենք կաշխատենք արտիստիզմի և երաժշտական ինտելեկտի վրա։ Անկախ նրանից՝ ուզում ես երգել Պուչինի, թե Ադել, ես կօգնեմ քեզ հնչել պրոֆեսիոնալ և համոզիչ։
