Մարինե Մկրտչյան

Դաշնամուրը պարզապես գործիք չէ, այն 88 ստեղից բաղկացած անսահման տիեզերք է

Ողջույն, ես Մարինեն եմ։ Հաճախ մարդիկ մտածում են, թե դաշնամուր նվագել սովորելու համար պետք է ծնվել «երաժշտական մատներով», բայց իմ փորձը ցույց է տվել հակառակը՝ պետք է ընդամենը սիրել երաժշտությունը։ Դաշնամուրն ինձ համար ամենաունիվերսալ գործիքն է՝ այն կարող է հնչել որպես նուրբ անձրև կամ հզոր փոթորիկ։

Իմ դասընթացներին մենք դուրս կգանք մեխանիկական և ստանդարտ  վարժություններից։ Ես կսովորեցնեմ քեզ, թե ինչպե՞ս կարելի է «երգեցնել» գործիքը։ Մենք կաշխատենք տեխնիկայի, նոտագրության և երաժշտական մտածողության վրա, բայց գլխավոր նպատակս է, որ դու կարողանաս ստեղնաշարի միջոցով պատմել քո պատմությունը։ Դասական Բախից մինչև ժամանակակից ֆիլմերի սաունդթրեքեր՝ մենք կգտնենք այն ոճը, որը հոգեհարազատ է քեզ։ Արի՛ միասին բացենք դաշնամուրի կափարիչն ու քո ստեղծագործական ներուժը։

ՄԻԱՑԻ ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ​