Նարե Այվազյան

Ողջույն, ես Նարեն եմ

Sound Lab երաժշտական կենտրոնի թավջութակի մասնագետը։

Լարային գործիքների շարքում թավջութակն ունի իր ուրույն տեղը, իր ունիկալ հնչողությամբ այն մոտ է մարդկային
ձայնի հնչերանգներին ու հենց այդ պատճառով էլ գերում է իրեն լսող ցանկացածի սիրտը: Ես քեզ կսովորեցնեմ տիրապետել թավջութակի վրա նվագելու հնարքներին քեզ հարմար
վայրից, ու հենց քեզ համար ստեղծված անհատական ծրագրով: Իբրև քո ուսուցիչ ես քեզ ուզում եմ փոխանցել իմ
գիտելիքները, որպեսզի ցանկացած ժամանակ հիշես որ թավջութակը իբրև երաժշտական գործիք դառնալու է ընկերդ և
ամեն անգամ իր հետ շփվելիս դու վստահաբար անցնելու ես հոգեբանական շատ նուրբ թերապիայի միջով, ինչն էլ
օգնելու է քեզ հետո կյանքում տեսնել դրականը ավելի շատ ու ավելի հեշտ:

2003-2013թթ.- ք. Երևան Պ.Ի. Չայկովսկու անվան Երաժշտական դպրոցի 
դաշնամուրի բաժինը, թավջութակ և վոկալ սիրողական բաժինները զուգահեռ:
2013-2017թթ.- ք․ Երևան Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշ. Քոլեջում Թավջութակի
մասնագիտական բաժնում:
2014-2018թթ. — ՀՀ Երգի պետական թատրոնում՝ Էսթրադային վոկալ
բաժնում։ 
2017-2021թթ — Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի՝ Գեղարվեստական
կրթության ֆակուլտետի ՛՛Երաժշտական կրթություն՛՛ Բաժնում, բակալավրի գերազանցության աստիճանով:

Գրանցվի՛ր քո առաջին ԱՆՎՃԱՐ դասին։ Արի՛ սկսենք այս ճանապարհը միասին։

ՄԻԱՑԻ ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ