Սաունդ Լաբ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում առաջին երաժշտական դպրոցը իր բացառիկ կոնցեպտով՝ «Սաունդ Լաբ»-ը.
Դպրոցը իր գործունեությունը ծավալում է ք.Երևան, Բաղրամյան 45 և Թումանյան 1 հասցեներում: «Սաունդ Լաբ» երաժշտական դպրոցը առանձնանում է իր նորագույն դիզայնով,տեխնիկայով և բարձրակարգ մասնագետներով, ովքեր կօգնեն Ձեզ և/կամ Ձեր փոքրիկներին ծանոթանալ երաժշտական աշխարհի հետ, ձեռք բերել նոր մասնագիտություն, հանգստանալ առօրյա հոգսերից և ամենակարևորը՝ սովորել նորը և դրականը:
Դպրոցի դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր ժամանակակից ուսումնական ծրագրերի միջոցով սաներին տրամադրում են որակով, նորարար և հնարավորություններով լի երաժշտական կրթություն:
Ինչու՞ ընտրել մեզ
Մենք դասավանդում ենք հետևյալ դասընթացները՝ տալով Ձեզ ընտրության մեծ հնարավորություն՝
- ժողովրդական , Էստրադային, ջազ, դասական վոկալ /հինգ տարեկանից սկսած
- Դաշնամուր /անհատական դասընթաց
- Դարբուկա /խմբային և անհատական դասընթաց
- Ակուստիկ, բաս, էլեկտրո,դասական կիթար /խմբային և անհատական դասընթաց
- Ջութակ /խմբային և անհատական դասընթաց
- Հարվածային գործիքներ (Բառաբան) /խմբային և անհատական դաընթաց
- Դիջեինգ /16 տարեկանից սկսած
- Դերասանի վարպետություն /խմբային և անհատական (ԵԹԿՊԻ ընդունելության համար) դասընթաց
- Ձեր ընտրության հնարավորությունը այսքանով չի սահմանափակվում, մենք առաջարկում ենք ավելի քան 20 մասնագիտություն /պարզապես կապ հաստատիր մեզ հետ ավելին իմանալու համար Դպրոցը ուսումնական փուլերի ընթացքում հնարավորություն է տալիս`
- Անվճար ձայնգրությունների
- Ալբոմի և սկավառակի թողարկման
- Մասնակցություն մի շարք տեղական , եվրոպական և միջազգային մրցույթներում
Իմացիր որ`
- Ընդունելությունը մեզ մոտ սկսվում է հինգ տարեկանից
- Մեր դռները բաց են, թե՛ մեծերի, և թե՛ փոքրերի համար
- Մենք տալիս ենք Ձեզ առցանց /online/ և առկա ուսուցման հնարավորություն
- Մենք ունենք և՜ օնլայն, և՜ օֆլայն դասընթացներ
- Մեր օնլայն դասընթացները իրականացվում են կենտրոնի կողմից ՀԱՏՈՒԿ մշակված ծրագրով, որը ապահովում է լավ և որակյան արդյունք
- Օնլայն դասընթացները իրականացվում են աշխարհի տարբեր կետերից՝ Ձեզ հարմար օրը և ժամին
- Մեր օնլայն դասընթացներին միացել են արդեն ավելը քան 10 երկրներից