Սամվել Ավետիսյան

Ռոքը քաոս չէ, այն կառավարվող պայթյուն է։ Դարձի՛ր այդ պայթյունի տերը

Բարև, ես Սամվելն եմ։

Ռոք երաժշտությունն իմ տարերքն է, և ես գիտեմ, որ լավ թմբկահարը խմբի սիրտն է։ Եթե թմբկահարը սխալվեց, խումբը քանդվում է։ Դրա համար իմ դասերին մենք շեշտը դնում ենք հստակության, տոկունության և էներգիայի վրա։

Ես կսովորեցնեմ քեզ ոչ միայն հարվածել, այլև զգալ երաժշտության դրամատուրգիան։ Մենք կուսումնասիրենք աշխարհի լավագույն ռոք թմբկահարների տեխնիկաները, կաշխատենք ոտքերի և ձեռքերի անկախության (coordination) վրա և կսովորենք ստեղծել այնպիսի գրուվ, որը ստիպում է մարդկանց գլուխները շարժել։ Եթե պատրաստ ես զգալ իրական էմոցիան և ստանալ ադրենալինի մեծ չափաբաժին, ուրեմն ՝ սպասում եմ քեզ։

ՄԻԱՑԻ ՛Ր ԱՌԱՋԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԻՆ​